Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. ՄԱԿ-ում դիտարկվում է ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակը (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled8

2015 թ. հունվարի 22-ին, Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը երկրորդ անգամ քննության կառնվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի կողմից: Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից կդիտարկվեն հունվարի 19-ից մինչև 30-ը տեղի ունենալիք առաջիկա նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին ՀՊԴ-ն տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 6-ին: Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա. 1) ազգային զեկույց. վերանայման շրջանակներում Պետության կողմից ներկայացված տեղեկություններ, 2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկություններ, 3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկություններ: Վերոնշյալ փաստաթղթերում բարձրացված հարցերի թվում են հետևյալները.

  • խտրականության դեմ պայքար,
  • ազգային փոքրամասնությունների իրավունքներ,
  • սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականություն և ԼԳԲՏ անձանց պաշտպանություն,
  • խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելում,
  • կամայական ազատազրկում, իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխանատվություն ուժի ոչ իրավաչափ կիրառման պարագայում,
  • կանանց նկատմամբ բռնություն և բռնությունների զոհերի փոխհատուցում,
  • դատական համակարգի անկախություն և արդարադատության մատչելիություն,
  • կրոնի և համոզմունքի, խաղաղ հավաքների և արտահայտման ազատության իրացում,
  • իրավական երաշխիքներ լրագրողների և իրավապաշտպանների համար, առողջապահական  ծառայությունների հասանելիություն,
  • անվճար միջնակարգ կրթության ապահովում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորություններ,
  • արդարացի և բարենպաստ աշխատանքային պայմաններ,
  • սեփականության իրավունքներ՝ կապված հանքարդյունաբերության նպատակով հողերի տրամադրման հետ: