Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտրել են ակտիվիստի ֆեյսբուքյան էջը. նա անհանգստացած չէ

Քաղաքականություն
navak

Քիչ առաջ կոտրել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջը։ Նա այդ մասին իմացել է ընկերներից։ «Ես մեկ ժամ առաջ եմ օգտվել ֆեյսբուքից, և այն նորմալ աշխատում էր ։ Իսկ հիմա ձեզանից և ընկերներիցս եմ տեղեկանում, որ իմ էջը կոտրել են։ Բայց ես առանձնապես իրար խառնված էլ չեմ դրանից ՝ կոտրել են, բլոկել են, թե ինչ են արել, իրենց գործն ա»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Վիլեն Գաբրիելյանը՝ սոցցանցերում առավել հայտնի Նավակ ճոճողը։ Նա կատարվածի մեջ որևէ մեկին չի կասկածում եւ դեռեւս զերծ է մնում կարծիքից, թե սա իր դեմ սկսած գործողությունների շարունակությունն է. «Հլը որ չէ, չգիտեմ ։ Կարող ա ֆեյսբուքն է բլոկ արել, կամ տենց բաներ լինում են, հաստատ չեմ կարող ասել»։ Հիշեցնենք, հունվարի 17-ին անհայտ անձինք դիմակավորված հարձակվել եւ ծեծի էին ենթարկել Վիլենին։ Այս կապակցությամբ ակտիվիստը մինչ այժմ ոստիկանություն բողոք չի ներկայացրել։ «Հետաքննիչի խոսքերով՝ ինքը պետք է դատաբժշկի եզրակացությունը վերցներ ու ինձ տեղեկացներ, որպեսզի ըստ այդմ էլ գնայի ոստիկանություն և բողոքս ներկայացնեի, սակայն մինչ այսօր քննիչը ինձ չի զանգել։ Սպասում եմ նրա զանգին»։