Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտի գույքը կվաճառվի աշխատավարձերը մարելու համա՞ր

Կարևոր լուրեր Հասարակություն
31

Նաիրիտ գործարանի Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ իրենք երեկ հանդիպում են ունեցել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով առաջարկել է իրենց 17 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ կազմել, նախարարության ստեղծած հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկվելու համար։ Այսինքն այն հանձնաժողովի, որը զբաղվելու է Նաիրիտ գործարանի հարցերով։ Նախարարը ասել է թե հնարավոր է օտարել Նաիրիտ գործարանի գույքը՝ աշխատավարձերը վճարելու համար։ Աշխատակիցը նաև նշում է, որ եղել է քվեարկություն որպեսզի իրենց բողոքի ակցիաները ոչ թե անցկացվի ամեն օր, այլ 10 օրը մեկ , սակայն իրենք չեն համաձայնվել, ասելով որ այս անգամ ևս փորձում են իրենց խաբել և փափուկ բարձ դնել գլխի տակ։ Հրաչ Թադևոսյանի ասածը հարուցեց ակցիայի մասնակիցների զայրույթը։ Նրանք բաևձրաձայն գոչելով ասացին, որ ցանկանում են ամեն օր անցկացնել ակցիան՝ հույս ունենալով, որ խնդրի լուծումն այդպիսով ավելի կարագանա։ Նրանք վանկարկում են՝ պարտ-քի մա-րում, ա-մեն օր ։