Նաիրիտցիները նախագահականի դիմաց են. արձագանք դեռ չկա
Այս պահին Նաիրիտ գործարանի մի խումբ աշխատակիցներ Նախագահական նստավայրի առջեւ՝ պահանջելով իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը։
Նաիրիտի աշխատակից Վարդան Սեդրակյանը ասում է, որ ինքը 18 ամսվա աշխատավարձից ստացել է ընդամենը 50 հազար դրամ։ «Խաբում են ինձ, ամեն օր խաբում են, էսօր-էգուց են գցում։ Ես 60 տարեկան թոշակառու մարդ եմ, ինչպես կարող եմ այդ չնչին գումարով ապրել»։
Նախագահականի մոտ հավաքված մարդկանց խոսքերով 2000-ից ավել մարդու ազատել են աշխատանքից, չվճարելով նրանց աշխատավարձերը։
Նշենք, որ նախագահի աշխատակազմից որևէ մեկը դեռ չի արձագանքել։
Նշենք նաև որ քիչ առաջ վատացել էր Աշոտ Առուշանյանի բարեկամուհու ինքնազգացողությունը, ով նախագահական նստավայրի առջև անժամկետ նստացույց և հացադուլ է հայտարարել։ Նրան շտապօգնության բրիգադը բուժօգնություն է ցույց տվել։
