Ո՞վ է շահարկում ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը (տեսանյութ)
Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանդը շատերի կողմից կասկածի տակ դրեց ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Գյումրիում տեղակայման նպատակահարմարությունը։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը շտապեց հիշեցնել՝ ռուս զինծառայողների կողմից 1999թ., 2013թ. եւ 2015թ. իրականացրած մահաբեր դեպքերը, որոնց արդյունքում սպանվել է 11 անմեղ քաղաքացի, այդ թվում` 4 անչափահաս: Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հասկանում է այն մարդկանց, որոնք ցանկանում են ՀՀ-ից դուրս բերել ռուսական ռազմաբազան, սակայն ունի նաեւ հիմնավոր կասկածներ. «Բարձրացվում է այս խնդիրը ստվերելու համար ամենաառաջին խնդիրը, այսինքն` ոճրագործի նկատմամբ արդարադատության իրականացումը եւ եղելության պարզումը: Հարցականները, որոնք եղել են հունվարի 12-ին, ոչ միայն չեն պակասել, այլ նաեւ ավելացել են:» Առավել մանրամասն` տեսանյութում: