Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրին հրաժեշտ է տալիս փոքրիկին (տեսանյութ)

Հասարակություն
sug6

Գյումրին հրաժեշտ է տալիս Ավետիսյան ընտանիքի յոթերորդ եւ ամենակրտսեր անդամին։ Գյումրու Ս. Նշան եկեղեցում հավաքվել են Ավետիսյանների ընտանիքի հարազատներ, բարեկամեր, քաղաքական գործիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ։ Ներկա է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Շատերը չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները։ Փոքրիկ Սերյոժայի եւ Ավետիսյան ընտանիքի հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Երեւանում։ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկաներին կոչ արվեց լինել միասնական, ինչպես Սարդարապատում էինք, ինչպես Արցախում, քանի որ դաժանության ձեռագիրը դարերի ընթացքում չի փոխվում: Փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությունը տեղի կունանա վաղը։ Մանրամասները՝ տեսանյութում։