A
A
Ծեծի է ենթարկվել ակտիվիստ Նավակ Ճոճողը (տեսանյութ)
Դիմակավորված անձինք Կողբացի փողոցում ծեծի են ենթարկել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝ Նավակ ճոճողին։ Նրան տեղափոխում են թիվ 1 հիվանդանոց։ Նրա ընկերը՝Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ հարվածները եղել են Վիլենի դեմքին։ Հիվանդանոցում նրա գլխին կարեր են դրվել: Նա հրաժարվել է լրագրողների հետ խոսելուց, լուսանկարվելուց: Նա հրաժարվել է ամբողջական զննությունից, գիշերը հիվանդանոցում մնալուց եւ գնացել է տուն: