Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է

Քաղաքականություն
1421500628

 Մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Երեխայի կենսական նշանակության բոլոր օրգանների գործունեությունը նորմայի թույլատրելի սահմաններում է:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարվել է 20 րոպե տևողությամբ գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջոցամտություն, որը բարեհաջող է անցել: