Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպան անհանգիստ է. ձերբակալությունները շարունակվում են

Քաղաքականություն
150117060144_police_624x351_afp_nocredit

Վերջին օրերին 20-ից ավելի կասկածյալ է ձերբակալվել Բելգիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում։ Իրավիճակը ներկայացրել է BBC-ն։ Համատարած ստուգումները հետեւեցին Փարիզում հունվարի 7-ից սկիզբ առած ահաբեկչությանը, որին զոհ գնացին 17 հոգի։ Բելգիայում ուրբաթ 5 հոգու մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու համար։ Իսկ կասկածյալներից երկու հոգի սպանվել է՝ հակազդեցություն ցույց տալու արդյունքում։ Առգրավվել է զենք, զինամթերք, ոստիկանական հագուստ եւ մեծ քանակությամբ փող։ Հետաքննությունը ցույց է տվել, որ այս մարդիկ ահաբեկչությունների շարք էին նախապատրաստել, որ պետք է իրականացնեին ոստիկանների նկատմամբ. Այս մասին «ՖրանսՊրես»-ին հայտնել է Բելգիայի դատախազության ներկայացուցիչը։ Այս խմբավորման 2 անդամ էլ Ֆրանսիայում է ձերբակալվել. Բրյուսելը դիմել է էքստրադիցիայի հարցով։ Բելգիայի խորհրդարանը պատրաստվում է մի շարք օրենսդրական փոփոխություններ իրականացնել, այդ թվում՝ վերանայել երկքաղաքացիության հարցը։ Հետախուզական աշխատանքների արդյունքում վերջին 5 օրերին Ֆրանսիայում 12 մարդ է ձերբակալվել։ 120 հազար ոստիկան ու զինվորական է հսկում Ֆրանսիան այս օրերին։ Գերմանիայում երեկ 11 կասկածելի վայր է ստուգվել ու 2 հոգի ձերբակալվել է։ Նրանցից մեկը, ըստ ունեցած տվյալների, ղեկավարել է ծայրահեղականների խումբ, որի կազմում եղել են Թուրքիայի ու ՌԴ քաղաքացիներ։ Իսպանիան փորձում է պարզել, թե ինչու էր Փարիզի ահաբեկչության հեղինակներից Ամեդի Կուլիբալին, որը 5 մարդ սպանեց հրեական խանութում, դեպքից առաջ այցելել Իսպանիա։ Եվրոպական երկրներին հատկապես մտահոգում է այն, որ կարողանան հետ բերել այս պահին Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետությանը» ծառայող իրենց երկրների քաղաքացիներին։ Խոսքը 3800 հոգու մասին է 13 երկրներից. Նրանց մեկ երրորդը Ֆրանսիայի քաղաքացի է։