Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլայ Ռիժկովը հեռագիր է հղել

Քաղաքականություն
unnamed7

Հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից ՝ Հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել Հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որում մասնավորապես ասված է՝ Հարգելի Հերմինե Միքայելի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին ՝ հունվարի 12-ին, Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն չունի որևէ դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ: Հուսով ենք , որ այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա: ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ՝ Ն. Ի. Ռիժկով, Ի.Կ. Չերնիշենկո 16.01.2015, Մոսկվա