Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպքը պետք է ուսումնասիրվի ահաբեկչական կոնտեքստում. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
e42575eb75d549c3b2a997f555936c05

«Հայ ընտանիքի սպանդը մարտահրավեր է ժողովրդի համար»,-վստահ է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ուրախ է, որ ժողովուրդը զգայուն է և նման պահերին կարողանում է ընդվզել. «Բայց պետական ինստիտուտներն էլ, հատկապես՝ դատախազությունն ու ոստիկանությունը, պարտավոր էին արագ արձագանքել և պահանջել հայկական կողմին վերադարձնել հանցագործին»: Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է հասարակության հետ մասնակցեր բողոքին և թույլ չտար փախցնել այդ անձին: Պարոն Գրիգորյանը տեղեկացել է, որ մեր երկրում ռուսական անկլավներ կան. «Մեր պատկան մարմինները պարտավոր են ուսումնասիրել դեպքը ահաբեկչական կոնտեքստում: Միթե՞ դատախազը չէր կարող իր երեկվա խոսքը, այն է՝ վերցնել հանցագործին հայկական իրավապահների հսկողության ներքո, օրեր առաջ ասեր: Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ Գյումրիում կատարվածը Ռուսաստանում եղած հոսանքների կարգադրությամբ է եղել: Ռուսական ռազմաբազայի պահվածքը որակում է որպես դասական օրինակը նրա, երբ ցանկանում են փրկել հանցագործին: Քաղաքագետը շեշտում է՝ խաղաղ ժամանակ ոչ ոք իրավունք չունի զենքով դուրս գալ ռազմաբազայից. «Պետք է մեր կողմն ավելի ակտիվ լինի իր գործողություններում, քանի որ այդ ռազմաբազայում բացառված չէ նմանատիպ դեպքի կրկնությունը»,-եզրափակել է նա: