Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանի անդամների մոտ ատրճանակ է եղել. ոստիկանություն

Քաղաքականություն
85e5570cb078d723b13f66707decba32

ՀՀ ոստիկանությունն արդեն հայտնել է, որ երեկ Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ վերոնշյալ երկու քաղաքացիները Հիմնադիր խորհրդարանի անդամներ Կարո Եղնուկյանն ու Գագիկ Սարուխանյանն են։ Կատարվում է հետաքննություն։ Միաժամանակ, մեզ հայտնեցին, որ Երեւանում 38 եւ Գյումրիում 21 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Ինչ վերաբերում է գլխի բաց վնասվածք ստացած ոստիկանին, ում վիճակը երեկ ծանր էր գնահատվում, այսօր արդեն, ըստ ոստիկանության, լավ է։ Նրա անունը չի նշվում։ Կարո Եղնուկյանը իր ֆեյբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել այս առնչությամբ. «Քանի որ որոշ լրատվականներ տարածում են ապատեղեկատվություն ինձ մոտ հայտնաբերված զենքի վերաբերյալ, անրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ինձ մոտ հայտնաբերված գազային ատրճանակը օրինական գրանցված է իմ անունով, և դրա կրելու իրավունքը տրված է ինձ ոստիկանության կողմից, ունեմ կրման լիցենզիա, համապատասխան օրենսդրության համաձայն»: Գագիկ Սարուխանյանը եւս ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված ատրճանակը օրինական է: