Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի փոքրիկի մոտ նկատվում է աննշան դրական փոփոխություն

Հասարակություն
pokrik-472x2651

Այսօր կառավարության նիստի ավարտին Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց Գյումրու սպանդից փրկված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի մասին տեղեկատվություն։ Նա նշեց, որ երեխային արդեն սկսել են կերակրել զոնդով, եւ նրա մոտ նկատվում է աննշան դրական փոփոխություն։ Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Բժիշկները շարունակում են պայքարել հեմոռագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակի կայունացման համար: Առողջապահության նախարարություն