Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհը վտանգավոր է

Հասարակություն
roads21

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: