A
A
Գյումրիի գործը պետք է թափանցիկ ու հաշվետու վարել
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի հանդեպ տեղի ունենցած աննախադեպ ոճրագործությունը: Մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցչի կատարած բարբարոս գործողությունների վերաբերյալ։ Մինչև նախաքննության ավարտը զերծ մնալով քաղաքական գնահատականներ տալուց` դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին գործն առավել թափանցիկությամբ և հանրային բացարձակ հաշվետվողականությամբ վարելու հորդորով։ Մեր խորագույն ցավակցությունն ենք հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և ընկերներին, հայտնում ենք մեր զորակցությունը։ Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն