Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

Հասարակություն
winterdriving

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մեծածավալ  աշխատանքների շնորհիվ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է: Այն երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը: Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: