Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ամսական երեխան ողջ է. զինվորական կոշիկներ՝ սպանության վայրում. Իրավաբան.net

Հասարակություն
gyumri3

Իրավաբան.net-ը կապ է հաստատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ, ով Գյումրիում տեղի ունեցած սպանության առթիվ տեղեկացրել է. «Ունենք 6 անձի դիակ, այսինքն` Գյումրիում ընտանիքի 6 անդամ է սպանվել»: Տիկին Տռուզյանը նաև հաղորդեց, որ նույն ընտանիքի 7-րդ անդամը` 6 ամսական մանկահասական երեխան, ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: «Մենք նաև ահազանգ ենք ստացել Գյումրու զորամասից, որ փախուստի է դիմել զինծառայող»,- շեշտեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը՝ հավելելով. «Սպանության դեպքի վայրում գտնվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում