Սարգսյանն ու Ալիեւը հոգու խորքում ցանկանում են (տեսանյութ)
Եթե անգամ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը գտնվի ժողովրդական դիվանագիտության շրջանակներում, այն միեւնույն է՝ չի ամրագրվի։ Փորձագիտական կապիտալը այլ մակարդակ այս տարիների ընթացքում այդպես էլ չի տեղափոխվել։ «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի հայաստանցի հյուրը՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը , կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը հակված է խնդրի կարգավորմանը։ Նոյեմբերին Հելսինկիում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանական համատեղ հայտարարություն ընդունվեց, որը սատարեցին երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Այն կոչ էր անում արտաքին ուժերին դադարեցնել հարձակողական զենքերի մատակարարումը հակամարտող կողմերին։ Ըստ Ադրբեջանի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովի՝ բնականաբար, հայտարարությունն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ուղղությամբ բավականին ջանքեր է ներդրել։ Սակայն խնդրի լուծումը, ակնհայտ է, միջնորդների ձեռքում չէ։ Հակամարտության կարգավորման լավագույն տարբերակն էլ չի ընդունվի կողմերի կողմից։ Իսկ ո՞րը կընդունվի՝ այդ մասին տեսանյութում։ Հաղորդումն ամբողջությամբ դիտեք ժամը 18-ին՝ «Ա1+»-ի հեռարձակմամբ։