Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահը շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանին

Հասարակություն
199067cd5db9c2b76c0ea41f0d0b0af0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ «Հարգելի պարոն Հովհաննիսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման գործում: Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում: Սպորտային հանրությունը մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի` Երեւանի «Արարատի» կազմում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական խաղերում: Գնահատելի է նաեւ Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին: Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ ամենայն բարիք»: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն