Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզում նորից հրաձգություն է եղել. Սարկոզին այցելել է Ելիսեյան պալատ

Քաղաքականություն
10929014_10152971271842270_1858299082436266687_n

Փարիզի հարավում այսօր առավոտյան կրակ են բացել ոստիկանի ուղղությամբ։ Վերջինս ծանր վիրավոր է՝ հայտնում է Ֆրանսպրեսը։ Կրակողը ձերբակալվել է։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այս դեպքն առնչություն ունի՞ «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության հետ։

Իսկ մեկ օր առաջ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որը տասներկու անմեղ մարդկային զոհերի և մի շարք վիրավորների պատճառ է դարձել, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այցելել է Ելիսեյան պալատ եւ սեղմել իր քաղաքական հակառակորդ Ֆրանսուա Օլանդի ձեռքը: