Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ցավակցում է
Հայ Հեղափոխական Դաշնակցության Կուսակցության Գերագույն Մարմնին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամները խոր վիշտ են ապրում ՀՅԴ Բյուրոյի անդամ անվանի պետական-քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր, խորագիտակ մտավորական, ազգային-պետական անխառն ջատագով ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անժամանակ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանին, անվերապահորեն, կարելի է բնութագրել որպես պետականության շինարար: Քաղաքական պայքարի ամենածանր պայմաններում նա պատրաստ եղավ անձնական զոհաբերության՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման և կայացման: Անդառնալի կորստի կապակցությամբ սրտագին ցավակցություն ենք հայտնում Վահան Հովհաննիսյանի կուսակցական ընկերներին, նրա հարգարժան ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական Խորհրդի անունից՝ Արամ Գասպարի Սարգսյան