A
A
Պատգամավորները ներկա չէին
ԱԺ-ն այսօր ամանորյա հանդիպում անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին ԶԼՄ ներկայացուցիչներ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի տոնական հանդիպմանը ներկա չէր ոչ մի պատգամավոր: Եթե մյուս տարիներին մասնակցում էին գոնե ՀՀԿ պատգամավորներ, այս տարի անգամ նրանք չկային: Ներկա էին միայն ԱԺ նախագահը եւ փոխնախագահները: Որպես պատճառաբանում նշվում էր, որ պատգամավորները ներկա են լինելու մեկ-երկու ժամ հետո` ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների հետ ամանորյա հանդիպմանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակելով նշեց, թե իրեն եւս չեն հրավիրել լրատվամիջոցների հետ ամանորյա հանդիպմանը. իմացել է ու իր նախաձեռնությամբ եկել է: