Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանն ապաքինվել է

Հասարակություն
vardan5

Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը ներկա պահին նորմալ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Հիշեցնենք, որ երեկ դերասան Վարդան Պետրոսյանին դատարան չէին բերել՝ առողջական խնդիրների պատճառով։ Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը վերսկսելու առաջարկությամբ նախորդ դատական նիստին հանդես էր եկել տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը։ Նա ավելի քան 12 մլն դրամի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց էր ներկայացրել։ Գործով դատական նիստը կշարունակվի հաջորդ տարի՝ հունվարի 16-ին։ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։