Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղը ջուր չունի, բայց ձկնաբուծարաններ են գործում. խորհուրդներ վարչապետին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
qeDWhcCJvps

Գյուղապետարանի առաջին հարկի կիսախարխուլ սենյակը մարմարաշենցի տղամարդկանց հավաքատեղի է։ Նարդի են խաղում ու քննարկում առօրյա հոգսերը։ Արարատի մարզի այս գյուղի ամենամեծ խնդիրը ոռոգման ջուրն է։ Հողատարածքները ոռոգելու համար գյուղացիները ստիպված են լինում դիմել մասնավոր ընկերությունների։ Ոռոգման ջրի խնդիր ունեցող գյուղում, սակայն, գործում են ձկնաբուծարաններ։ «Իսկ հիմա Հովիկ Աբրահամյանը դրել ա ձուկ ա աճացնում, 40 արտիզանի ջուրը ծակել ա, հանել կախելա վրեն, էդ ջուրն է թափում, եթում ա թուրքին, թող մի հատ , երկու հատ էլ խփի գյուղի վերջերը, որտեղ որ կոլխոզի կանեցն ա, ասի ժողովուրդ ջան էս ջրով դու քո ոռոգումը կատարի, էդքան ես եմ ուտում, էս էլ դուք ջրեք ձեր հողը»,- վարչապետին խորհուրդ է տալիս Հրանտ Սարգսյանը։ Ոռոգման ջրի, գյուղատնտեսական մթերքների իրացման, գյուղամիջյան ճանապարհների նորոգման  խնդիրներին գումարվել են նաեւ վարկերը, որոնք գյուղացիները չեն կարողանում ժամանակին մարել։ Այլ մանրամասներ գյուղի առօրյայից՝ տեսանյութով