Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում պատգամավորների ուղղությամբ նռնակ են նետել

Հասարակություն
12.10.11-5576Նռնակ

Կիեւի կենտրոնում անհայտ անձը նռնակ է նետել Գերագույն Ռադայի պատգամավորների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ուկրաինայի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան Կիեւի հյուրանոցներից մեկի բակում։ Ըստ հաղորդագրության, պատգամավորների մեջ է եղել նաեւ Ռադայի փոխնախագահ Անդրեյ Պարուբիյը, որը մեկ տարի առաջ Եվրամայդանի պարետներից էր։ Երբ ոստիկանությունն սկսել է հետեւել հանցագործին, նա եւս մի նռնակ է նետել, որից տուժել է մի ոստիկան։ «Խուլիգանության» հոդվածով քրեական գործ է հարուցվել։