Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարերար Ռուբեն Վարդանյանն Ազգային արխիվին նվեր է արել (տեսանյութ)

Հասարակություն
2926d17d2403587d62842839621d7982

«Անցնող տարվա ընթացքում մի քանի հազարով ավելացել են նյութերը»,-հայտնել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ցավով նշելով, որ 90-ական թթ. տարբեր պատճառներով նյութեր են ոչնչացվել, մասնավորապես՝ այրվել են: Այս տարի հրատարակել են Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նիստերի բոլոր արձանագրությունները: Հիմա էլ ստանում են ներկա կառավարության այդ փաստաթղթերն՝ էլեկտրոնային տարբերակով: Շարունակվում է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը. «Սա ինքնանպատակ չէ, մոդայի հետևից չենք ընկած, այլ թվայնացված տարբերակով ավելի ճիշտ է նյութեր պահելը»,-ընդգծել է Ազգային արխիվի տնօրենը: Ներկայումս երկու թվայնացման սարք ունեն: Բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից արդեն վաղը նվեր կստանան ևս երկուսը: Տարվա ընթացքում Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր ու գրքեր են հրատարակվել: Գործընթացը կշարունակվի նաև 2015-ին: