Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը դարձել է ձիա և ձկնաբուծարան» (տեսանյութ)

Հասարակություն
71f27ac869f848f0342a64407629ef03

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անցնող տարում մեր երկրի քաղաքականության մեջ կոշտ մոտեցումներ է նկատել. «Էլ ավելի ընդգծվեց խնդիրը, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է տեղափոխվի ռեալ քաղաքական դաշտ: Այս առումով ճիշտ է՝ ուշացած, բայց շրջադարձային էր տարին»: Նա վստահ է, որ հաջորդ տարի հայկական հռետորիկան հասնելու է իր գագաթնակետին. «Եկող տարվա առաջին կեսին ամբողջ աշխարհի ուշադրությունը լինելու է մեր երկրի վրա»: Խոսելով Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի Հայաստան այցի մասին, նա ընդգծել է, որ այդ մարդը կարևորում էր Էրդողանի ցավակցական խոսքը՝ շեշտելով, որ դրան Հայաստանում չեն անդրադառնում: Պարոն Մելքոնյանի խոսքով՝ մեծ հաշվով այդ մարդը մեղավոր չէր, նրան «ռասկրուտկա» անողներն էին մեղավոր, այսինքն՝ թուրքական պետությունը: Թուրքիայի կողմից էլ նա կանխատեսում է ծուղակային մոտեցումներ, սենտիմենտալ խոսքեր, լավագույն դեպքում ներողություն և ցավակցական ուղերձ մեր երկրին: «Նախագահի՝ միջազգային հարթակում «գրողը ծոցը ուղարկեք» և նմանատիպ այլ պատկերավոր խոսքերը դեռ ոչինչ են, եթե հարցը չի մտնում քաղաքական դաշտ: Նա այդ խոսքերն ասաց, բայց հայ-թուրքական արձանագրությունները դեռ շարունակում են ապրել»,-իր հերթին նշել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ներքին քաղաքական կյանքին անդրադառնալով էլ պարոն Շիրինյանը շեշտել է, որ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը կունենա հաջողություն նաև եվրոպական շուկայում, եթե մեր քաղաքական դեմքերը բավարար կրթական մակարդակ ունենան: «Քաղաքական դաշտը կոկորդիլոս արտադրելու միտումից պետք է ետ կանգնի»,-նշել է քաղաքագետն՝ ընդգծելով, որ Հայաստանը դարձել է ձիա և ձկնաբուծարան: