Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Սարգսյանն արդարանում է Յոզեֆ Գեբելսով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
narek2

Մայրաքաղաքի խեղված ճարտարապետության համար Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իրեն մեղավոր չի համարում. Դրա համար նրան օգնում է նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը. «Գերմանիայի ռեյխի ներկայացուցիչներից մեկն ասում էր, որ հազար անգամ կրկնված սուտը հավասար է ճշմարտության: Այն, որ տասնյակ տարիներ ասվել ու վերագրվել է ինձ, ես բազմիցս ասել եմ, որ այդ ամենի մեջ ճշմարտությունը շատ քիչ է»: Նա ասում է՝ Երևանի քանդված շենքերը, տասնյակ հուշարձաններն իր հետ կապ չունեն. «Ես այդ տարիներին չեմ աշխատել»,- հայտարարեց նա՝ հակադարձելով իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինքը Երևանի թիվ մեկ թշնամին։ Անդրադառնալով լրագրողների մեղադրանքներին՝ Նարեկ Սարգսյանը մեջբերեց Չերչիլի խոսքերը. «Լրագրողներին ավելի հեշտ է լռեցնել, քան բարիացնել»: Ասուլիսը տեսանյութով՝ ստորեւ