Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթի գործով նիստի օրը հայտնի է

Քաղաքականություն
shant13

«Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով վերաքննիչ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ Նիստը կնախագահի դատավոր Արշակ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան մեղավոր ճանաչեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Իսկ նրա որդին՝ անչափահաս Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարի ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։ Բոլոր ամբաստանյալներին դատարանը մեղավոր ճանաչեց: Դատավորը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ՝ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամիս, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 , Սեւակ Մնացականը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։ Տիգրան Պետրոսյանն արդեն ազատության մեջ է։ Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվել էր 50 հազար դրամ տուգանք։ Վերջինիս նկատմամբ ընտրված ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացվել է։ Պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել նրանց խափանման միջոցները եւ կայացնել արդարացման դատական ակտ։