Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների արդյունքը
Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով դեկտեմբերի 11-20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 80.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՊԱՐԱՄԱՈՒՆՏ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ` 19.3մլն դրամ, «ԳՐԻԱՐ» ՍՊԸ` 8.4մլն դրամ, «ՌՈՅԱԼ ՊԱՐԱԴԻԶ» ՍՊԸ` 11.4մլն դրամ, «ԳԱՅՍԱԹ» ՍՊԸ` 4.5մլն դրամ և այլն: Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 25 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 16-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 25-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների և ելակետային տվյալների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 9 ստուգումներ: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 10 ստուգում` համապատասխան հարկ վճարողներին առաջադրելով մոտ 75.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 15 հազար 696 հատով կամ 36.9%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 126.1մլն դրամով կամ 2.2%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 25850 հատով կամ 30.7%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 65.7մլն դրամով կամ 1.2%-ով: Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3961 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ): Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 75 հարկ վճարողի մոտ առաջացել է 146.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 23 աշխատող:
| 01.12-10.12.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ | ||||
| Հ/Հ | ՀՎՀՀ | Անվանումը | Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը | Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) |
| 1 | 08416997 | ԱՐՏԱԿ-ԳՐԻԳՈՐ (ՍՊԸ) | 1 | 111,999,500 |
| 2 | 03527967 | «ՊԱՌԵՔՍ-ԳԱԶ» (ՍՊԸ) | 9 | 102,449,531 |
| 3 | 04718656 | ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ (ՍՊԸ) | 6 | 73,088,256 |
| 4 | 00042255 | ՆԱՐԻՄԱՆՅԱՆ (ՍՊԸ) | 1 | 69,143,817 |
| 5 | 02588623 | «ՄԵԳԱՄՈԹՈՐՍ» (ՍՊԸ) | 3 | 66,960,400 |
| 6 | 01843373 | ԼԱՆԱՐ ՍԵՐՎԻՍ (ՍՊԸ) | 2 | 63,121,500 |
| 7 | 03313002 | ԳԱՅՍԱԹ (ՍՊԸ) | 1 | 59,496,922 |
| 8 | 03514862 | ԷԴՈՒԱՐԴ-ՇԻՆ (ՍՊԸ) | 4 | 50,000,009 |
| 9 | 02709666 | «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» (ՍՊԸ) | 1 | 45,610,932 |
| 10 | 01563298 | ՓՐԱՅՄ ՔՈՄԵՐՇԼ (ՍՊԸ) | 7 | 45,081,239 |
| 11 | 05800844 | «ՈՒՍՏԻԱՆ» (ՍՊԸ) | 2 | 40,000,680 |
| 12 | 00046136 | ԱՐՍՕՅԼ ՀՁ (ՓԲԸ) | 2 | 37,930,000 |
| 13 | 01832069 | ԲԵԼԱԶ ԿԱՎԿԱԶ ՏՐԱՆՍ ՍԵՐՎԻՍ (ՍՊԸ) | 4 | 35,172,552 |
| 14 | 00114153 | ՄԱԺԷՎ (ՍՊԸ) | 2 | 32,082,000 |
| 15 | 04214892 | ՄՈՍԷՍՔՈ (ՍՊԸ) | 2 | 31,806,560 |
| 16 | 01842346 | ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ) | 20 | 26,796,724 |
| 17 | 02556646 | ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-1 «ԳՆՈՄՈՆ» (ԲԲԸ) | 10 | 25,522,960 |
| 18 | 01536316 | ՎԱԳԱ-ՖԱՐՄ (ՍՊԸ) | 19 | 25,228,339 |
| 19 | 02256693 | «ԻՆԹԵՐՆԵՅՇՈՆԱԼ ԲԻԶՆԵՍ ԹԵՔՆՈԼՈՋԻ» (ՍՊԸ) | 1 | 24,624,038 |
| 20 | 01836706 | ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ) | 146 | 24,205,799 |
| 21 | 08410252 | ԱՔՎԱՏԻԿ (ՍՊԸ) | 1 | 22,416,887 |
| 22 | 02614085 | «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» (ՍՊԸ) | 3 | 22,270,736 |
| 23 | 02242108 | «ԷԼԲԱՏ» (ՓԲԸ) | 2 | 22,072,800 |
| 24 | 05204081 | ԵՍ ԵՎ ՆԱ (ՍՊԸ) | 2 | 21,000,000 |
| 25 | 00001672 | ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՓԲԸ) | 2 | 20,560,900 |
| 26 | 00057054 | «ՏՐԱՆՍԳԱԶՇԻՆ» (ՍՊԸ) | 2 | 20,394,000 |
| 27 | 01836962 | ՎԱՆԴ-ՍԱ (ՍՊԸ) | 1 | 20,310,000 |
| 28 | 04200616 | ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ(ԲԲԸ) | 62 | 20,243,117 |
| 29 | 05202352 | ԿՎԱՐՑ Առևտրային կոպերատիվ (ԱԿ) | 2 | 20,230,000 |
| 30 | 02233484 | ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ) | 4 | 18,263,770 |
| 31 | 04723096 | «ԶԱՐԶԱՆԴ ՍԱՐՈՅԱՆ» (ՍՊԸ) | 2 | 18,099,000 |
| 32 | 00876234 | ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ) | 115 | 17,933,850 |
| 33 | 09212498 | «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ» (ՍՊԸ) | 1 | 17,635,695 |
| 34 | 04600132 | ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ (ԲԲԸ) | 2 | 17,100,001 |
| 35 | 04219251 | ՍԵԴԱԼԳՈ (ՍՊԸ) | 1 | 16,500,000 |
| 36 | 07905342 | «ՖԻԼԻՇԻՆ» (ՍՊԸ) | 2 | 16,408,137 |
| 37 | 00932469 | ՎԵԳԵՔՈՄ (ՍՊԸ) | 10 | 16,179,575 |
| 38 | 02609379 | ԴԱՐՖ (ՍՊԸ) | 23 | 15,520,050 |
| 39 | 00260262 | ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ (ՍՊԸ) | 1 | 15,267,500 |
| 40 | 00875945 | «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» (ՍՊԸ) | 3 | 15,054,444 |
| 41 | 00446864 | ԴՌԱԳՍՄԱՆ (ՍՊԸ) | 1 | 14,701,740 |
| 42 | 01248095 | ՍԱԹՄԱՆ (ՍՊԸ) | 2 | 14,175,360 |
| 43 | 02219133 | ԱՄԻԿՈՒՍ (ՍՊԸ) | 11 | 13,983,185 |
| 44 | 00076203 | ՎԻԷՅ ՍՈԼՅՈՒՇՆ (ՍՊԸ) | 3 | 13,393,600 |
| 45 | 00100064 | ՓԱԲԼԻՍԻՍ ՀԵՊՏԱ (ՍՊԸ) | 9 | 13,140,635 |
| 46 | 01208043 | «ԵՎՐՈՊԱ» (ՍՊԸ) | 2 | 13,138,000 |
| 47 | 00807297 | ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ) | 83 | 12,906,485 |
| 48 | 00034929 | ԱՌԳՈ-ՖԱՐՄ (ՍՊԸ) | 12 | 12,540,970 |
| 49 | 01849225 | «ԺԱԿԼԻՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» (ՍՊԸ) | 2 | 12,496,200 |
| 50 | 00133284 | ՄԱՔՈՒՐ ՏԱՐԱԾՔ (ՍՊԸ) | 1 | 12,457,434 |
| 51 | 01401456 | Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ (ՍՊԸ) | 1 | 12,418,800 |
| 52 | 04704351 | ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ (ԲԲԸ) | 2 | 12,405,725 |
| 53 | 00125561 | ԱՐՄԱՔՍ (ՍՊԸ) | 3 | 11,971,000 |
| 54 | 02201344 | ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ (ՓԲԸ) | 21 | 11,966,508 |
| 55 | 03807605 | ՄՈՍՏՈՎԻԿ (ՍՊԸ) | 2 | 11,527,532 |
| 56 | 09104016 | ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ (ՍՊԸ) | 67 | 11,293,583 |
| 57 | 01003642 | «ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՓԲԸ) | 34 | 11,230,878 |
| 58 | 01839755 | ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ (ՍՊԸ) | 13 | 11,156,032 |
| 59 | 03300225 | ԵՂՎԱՐԴՇԻՆ (ԲԲԸ) | 2 | 10,780,002 |
| 60 | 04412725 | ՄԻՍԱԿ ՄԵԾ (ՍՊԸ) | 1 | 10,177,650 |
| 61 | 00104315 | «ՂԱՐԻԲՅԱՆՇԻՆ» (ՍՊԸ) | 2 | 10,112,010 |
| 62 | 05507136 | ԱԼՖԱ-ՖԱՐՄ (ՓԲԸ) | 37 | 10,067,855 |
| 63 | 09806237 | ՄԱՅՐԱՄԻԿ (ՍՊԸ) | 1 | 10,000,000 |
| Ընդամենը | 796 | 1,641,823,404 | ||