Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեց որդով՝ դատարկ սեղանի շուրջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shirak

Այսօր, երբ վառելափայտ էինք տարել Գյումրու՝ սոցիալապես աննկարագրելի ծանր պայմաններում բնակվող ընտանիքներից մեկին, ականատես եղանք , թե ինչպես է վեց մանկահասակ որդիների հայրը վառարանը նետում, իրենց խոնավ խրճիթի միակ գույքի՝ պահարանի, վերջին կտորները: Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը փակելու եւ ցամաք հաց գնելու համար: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: