Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքին պետք է համեմատել ֆաշիստի հետ. թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
86901049dfcd791a07050db87bdf73f1

«Միայն Ցեղասպանության ճանաչում մեր երկրին պետք չէ, անհրաժեշտ է հատուցում, իսկ Թուրքիայի համար տարածքային որևէ փոխհատուցում ընդունելի չէ»,-նշել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ իր հերթական, հեղինակային գրքի շնորհանդեսի ժամանակ։ «Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին». այս վերտառությամբ գրքում ներկայացված է ոճրագործության կանխամտածվածության, հայերի բռնագաղթի, նաև՝ հայկական բաց և թուրքական փակ արխիվների մասին տեղեկություններ։ Վերջին հատվածում խոսվում է թուրքերի նորօրյա ժխտողականության և ոճրի հատուցման անհրաժեշտության մասին։ Գրքի հեղինակը կարծում է, թե այն ժամանակվա մեր քաղաքական կուսակցությունները պատրաստ չէին այդ ցնցումներին, այդ թվերին Դաշնակցությունը չի ապստամբել, միայն հախուռն ինքնապաշտպանություն է եղել։ «Դեռ 1919-ին թուրքերը հասկանում էին, որ պետք է հարցը փակել, թե չէ հայերը կգնան հատուցում պահանջելու ճանապարհով»,-ասել է պարոն Շաքարյանը։ Նա շեշտել է, որ օտարերկրացիների աչքում թուրքին պետք է համեմատել ֆաշիստի հետ, որպեսզի նրանց համար հասկանալի լինի, թե ինչպիսի տեսակի մասին է խոսքը։ Փաստաբան Լևոն Գևորգյանն էլ շեշտել է, որ մեր պետությունը շատ հարցերում լուռ է. փակ սահմաններ, հակահայկական հայտարարություններ, մշակութային հուշարձանների ոչնչացում, դեպի ծով ելքի բացակայություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը չի պայքարում, չի ընդվզում վերոնշյալ հարցերում, ինչն, անկասկած՝ բացասական հետևանքներ է ունենում։