Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ականը՝ կոալիցիա կազմելու ու պաշտոններ ստանալու մասին

Քաղաքականություն
Rustamyan-Armen6

ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արա Նռանյանի՝ Կառավարությունում Վաչե Գաբրիելյանի տեղակալ նշանակվելու լուրերին ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր հայտարարեց, որ Արա Նռանյանը որեւէ պաշտոն չի ստանալու, ու ՀՅԴ-ն էլ իշխանությունների հետ կոալիցիա չի կազմելու. «Ինչու է ամեն անգամ նման արձագանք ստանում որեւէ դաշնակցականի՝ որեւէ տեղ աշխատանքի ընդունվելը, ու չպետք է մենք որեւէ կերպ հարաբերվենք իշխանությունների հետ: Խնդիրն այն է, որ սկսել ենք պետությունն ու իշխանությունները նույնականացնել: Դե ուրեմն հանենք բոլոր այն ընդդիմադիր անձանց անունները, որ որեւէ տեղ աշխատում են ու պահանջենք, որ դուրս գան աշխատանքից»: Ի դեպ, ՀՅԴ-ն միացել է ոչ իշխանական եռյակի եւ ՕԵԿ-ի ստորագրահավաքին՝ այսօր, ժամը 18:30-ին ԱԺ արտահերթ փակ նիստ անցկացնել՝ փոխարժեքի տատանումների ու արդյունքում առաջացած գնաճի վերաբերյալ: