Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ խանութներ դադարեցրել են առեւտուրը. Ազատություն

Տնտեսություն
bb7e020ff887773f16a02ea42d6a3cee

Ժամ առ ժամ արժեզրկվող դրամը լարվածություն է ստեղծել մայրաքաղաքում։ Առավոտից մի շարք խանութներ դադարեցրել են առևտուրը։ Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները «Ազատության» այցելության պահին, չհասցնելով պատասխանել հաճախորդների հարցերին, արագ-արագ պոկում էին գնապիտակները։ Թարմացվող գներն էլ ավելի էին բարկացնում գնորդներին։ Շատերը պարզապես հրաժարվում էին ընտրած ապրանքից ու նախընտրում այն հետ վերադարձնել։ Թանկացումից բացի սահմանափակում էր դրված նաև մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների քանակի վրա։ Օրինակ, շաքարավազ 10 կիլոգրամից ավել չէին վաճառում: Նույն իրավիճակն էր տիրում նաև հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող խանութների ցանցում։ Տոնական սեղաններին քաղցրավենիք գնել ցանկացողներին դրամարկղի աշխատակիցները տեղեկացնում էին, որ վաճառք այս պահին իրականացնել չեն կարող։ Տեխնիկա վաճառող խանութների ցանցում ևս ապրանքները շարված էին հանված գնապիտակներով։ Ընկերության աշխատակիցները կամ հրաժարվում էին վաճառք իրականացնել, կամ անընդհատ փոխում էին գները։   Մանրամասներն՝ այստեղ