A
A
Քաղաքապետարանը ԵԿՄ-ին տարածք կտրամադրի
Դեկտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու նիստում կհաստատվի 2015 թ. Երեւանի բյուջեն։ Բյուջեն եկամուտների գծով կկազմի 71.870,838.3 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 72,120,838.3 հազ. դրամ, իսկ դեֆիցիտը 250.000.0 հազ. դրամ։ Երևան քաղաքի ավագանին այդ օրը որոշելու է նաեւ տեղական տուրքերի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ի դեպ, Երեւանի ավագանու որոշմամբ՝ համայնքի սեփականությունը հանդիսացող Եղիշե Թադևոսյան փողոցի հ.11/4 հասցեում գտնվող շենքի նկուղային տարածքից 309.3 քմ մակերեսով հատվածը, անհատույց օգտագործման իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, կտրամադրվի «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։