Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներ են ձերբակալվել. Էրդողանը ԵՄ-ին կոչ է անում չմիջամտել իր գործերին (տեսանյութ)

Քաղաքականություն
7eb41cef746f815541ce747626402e51

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել չմիջամտել իր երկրի ներքին գործերին, զբաղվել սեփական գործերով։ Հայտարարությունը նա արել է ի պատասխան Անկարայում ձերբակալված լրագրողների առնչությամբ Բրյուսելի արած քննադատությունների։ Նախօրեին թուրքական ոստիկանությունը 27 հոգի է ձերբակալել՝անվանելով նրանց այսպես ասած՝ «զուգահեռ հանրապետության ակտիվիստներ»։ Նրանց թվում կան լրագրողներ, նաեւ՝ հայտնի «Զաման» թերթի խմբագիրը։ «Եվրամիությունն իրավունք չունի խառնվել մեր ձեռնարկած միջոցներին, որոնք օրենքի շրջանակներում են արվում եւ ուղղված են նրանց դեմ, ում գործողություններն ընդդեմ ազգային անվտանգության են»,- հայտարարել է Էրդողանը։ Ավելին՝ Եվրանյուզի կայքում