A
A
Ցուցարարները նախագահի նստավայր չհասան. լուսանկարներ (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր Ավ. Իսահակյանի արձանի մոտից երթով շարժվեցին դեպի Նալբանդյան փողոց՝ ոստիկանության շենք։Նրանք իրենց բողոքի ձայնն էին արտահայտում վերջին օրերին տեղի ունեցող բռնարարքների առնչությամբ. նախախորհրդարանի անդամների մեքենաները հրկիզելու դեպքերին, ազատամարտիկների ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություններին։
Ոստիկանության շենքի մոտ նրանց սպասում էր ոստիկանական պատը։ Բողոքի ելույթներից հետո ցուցարարները որոշեցին չգնալ նախագահական նստավայր, ինչպես ավելի վաղ պլանավորել էին։
Հետագա քայլերը կքննարկվեն ավելի ուշ։