Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստներին թույլ չեն տալիս մոտենալ ոստիկանության շենքին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vladimir-serj-eranosyan

Բողոքի ակցիայի մասնակիցները հասել են ոստիկանություն։ Նրանք անօրինական են համարում ոստիկանների քայլը, որոնք թույլ չեն տալիս ակտիվիստներին կանգնել ոստիկանության շենքի դիմաց։ «Ամոթ», «Երանոսյան խրտվիլակ» վանկարկումներն են այս պահին հնչեցնում ակցիայի մասնակիցները։ Նրանք տարօրինակ են համարում այն, որ որոշ մարդիկ կարողանում են անցնել ոստիկանության շենքի դիմացով,իսկ իրենց արգելում են։ Հիշեցնենք, մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ ազատամարտիկների, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնարարքների։ Իսկ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը թիրախում է, որովհետեւ ազատամարտիկների ծեծից հետո հայտարարել էր, որ ականջը կկտրի այն մարդու, ով Սերժ Սարգսյանին կհայհոյի։ Ոստիկանություն են ժամանել նաեւ ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամները։