Գ. Կոստանյանն անդրադարձել է նաեւ իր եւ Ա. Հովսեփյանի հարաբերություններին (տեսանյութ)
2002 թ. մինչեւ այս տարվա սեպտեմբեր Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 2000-ից ավել բողոք։ Վճիռ է կայացվել միայն 49 գործով։ Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ամփոփեց Հայաստանի եւ ՄԻԵԴ-ի տասամյա գործակցությունը։ ՄԻԵԴ-ի բավարարված գործերի գումարի միայն 26 տոկոսն է վճարվել ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պետբյուջեից վճարված գումարը դատարանից բռնագանձելու իրավունք պետությունը չունի, բայց կարգապահական միջոցներ կիրառվել են։ Անձնական որևէ խնդիրներ որևէ մեկի հետ չունեմ և չեմ էլ ունեցել. վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իր և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջև անձնական բնույթի խնդիրներ կան. «Եթե որեւէ պաշտոնյայի հետ կապված առերևույթ հանցագործության հատկանիշներ են լինում, հարուցվում է քրեական գործ: Մենք իրականացնում ենք մեր գործունեությունը՝ անկախ նրանից, թե ինչպես դա կմեկնաբանվի»։ Գեւորգ Կոստանյանը չի ընդունում, երբ պետական մարմնի կողմից իր գործառույթի իրականացումը անձնական շարժառիթների լույսի ներքո է մեկնաբանվում. «Ես մարդու ճակատագրի նկատմամբ առավելագույն հարգանքով եմ վերաբերվում, որ ես նման ապօրինություն թույլ տամ: Նորից եմ կրկնում ՝դա իմ տեսակը չէ»։