Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորվել է ՀԱԷԿ փոխտնօրենը, տնօրենն ազատվել է աշխատանքից. hraparak.am

Քաղաքականություն Տնտեսություն
0c6737ff029c981b4fa8c670d0c46641

Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր: Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Այս մասին հայտնում է  hraparak.am-ը։ ՀԱԷԿ պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին լուրը հաստատեցին ԱԱԾ-ում: «Կալանավորվել է ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Դատարանը հաստատել է նրա կալանքի որոշումը: Ընթանում է նախաքննություն»,- հայտնեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, սակայն չհայտնեց, թե ինչ մեղադրանք է առաջադրվել ՀԱԷԿ նախկին փոխտնօրենին: Կատարվածի շուրջ պետական մարմինների ստեղծած գաղտնիության այս մթնոլորտը, նաեւ այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն է վարում քննությունը, կարող է վկայել այն մասին, որ այս գործը մասշտաբային է եւ առնչվում է բարձրաստիճան անձանց: Վարկածներից մեկը, որը շրջանառվում է էներգետիկ շրջանակներում, այն է, որ ՀԱԷԿ պաշտոնյաներին կասկածում են խոշոր գումարների յուրացման, ֆինանսական կոպիտ խախտումների մեջ, որոնց պոչերը չեն երեւում: Երկրորդ վարկածի համաձայն, քրեական հետապնդումը կապված է Ռուբիկ Մովսիսյանի գործունեության հետ: Ըստ որոշ տեղեկությունների, նրա մյուս զբաղմունքն ադամանդի բիզնեսն է, որի մեջ նա այնքան է խորացել, որ նույնիսկ համապատասխան մականուն է վաստակել՝ Բռլյանտ Ռուբիկ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում