Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ դեմոկրատներ»-ը դատապարտում է

Քաղաքականություն
83a90c64971b49a79f32928d9c14b144

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնության գործողությունները: Մենք անընդունելի ենք համարում բռնության ցանկացած դրսևորում և պահանջում ենք ՀՀ իշխանություններից շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին: Իշխանությունները պարտավոր են օր առաջ բացահայտել այս դեպքերը, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը մնում է իշխանության վրա: Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 12 դեկտեմբերի, 2014թ. ք. Երևան