A
A
Ակտիվիստը համոզված է՝ իր գործը կկարճվի
Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը համոզված է՝ իր վրա հարձակվելու առիթով հարուցված քրեական գործը կկարճվի։ «Ինչպես միշտ, ինչպես բոլոր դեպքերում։ Կհարուցեն, հետո գործը կփակեն»,-«Ա1+»-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ թեեւ դեպքից անցել է 14-15 օր,սակայն դեռ տեսագրությունները նախաքննական մարմինը ձեռք չի բերել։ Իսկ ինքն արդեն հարցաքննվել է։ Նոյեմբերի 27-ին Երեւանի Կենտրոնում ակտիվիստի վրա հարձակում էր գործադրվել, եւ նա գլխի շրջանում վնասվածք ստանալով՝ կորցրել էր գիտակցությունը։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ։ Գեւորգ Սաֆարյանը գործով որպես տուժող է անցնում։