Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցագործությունների բացահայտման հեռանկար չկա. «Առաքելություն»

Քաղաքականություն
34b689c6053d23fa122bb3c2ae4eaf19

«Առաքելություն» կուսակցությունը, մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարված՝ ակնհայտ ահաբեկման նպատակ հետապնդող արարքների վերաբերյալ, դատապարտում է «Նախախորհդարանի» ներկայացուցիչների մեքենաների հրկիզման փորձերը,  ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները: Դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը: Նման երևույթների չբացահայտման միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է, հետևաբար՝ նման իշխանության պաշտոնաթողությունը օրվա հրամայական է: «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ