A
A
Երթուղայինները հրաժարվում են աշխատել (տեսանյութ)
Գազի գնի բարձրացման պատճառով, երթուղային տաքսիների վարորդներից շատերը հրաժարվում են աշխատել։ Երեկ երեկոյան 1 խմ գազի գինը 190 դրամից դարձել է 230 դրամ։ Վարորդները պնդում են, թե ձեռնտու չէ այս պայմաններում աշխատելը։ « Օրական 3000 դրամից ավել գազի փող ենք տալիս։ Թող հարցին լուծում տան, որ մենք էլ կարողանանք աշխատել, մեր ընտանիքները պահենք»,-ասում է Անդրանիկ Գրիգորյանը։ Իսկ Կամո Աստիջյանն էլ ավելացնում է. «Օրական երեք հարյուր հոգի ես մարդ պիտի տեղափոխեմ, որ կարողանամ պլան տամ, գազ լցնեմ, իմ տունը ի՞նչ տանեմ։ 300 հոգի նույնիսկ քաղաքում չկա։ Ավտոբուսներն էլ բերել լցրել են էլ ո՞վ է գազելի մեջ կանգնում»։ Ինչո՞ւ է թանկացել գազը. գազալցակայաններում հրաժարվում են խոսել։ Մանրամասները՝ տեսանյութում։