Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում 2 տարեկան երեխան կրակե՞լ է քեռուն (տեսանյութ)

Մարզեր
untitled6

ՀՀ քննչական կոմիտեից "Ազդարար" լրատվականին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան, "Գյումրի" բժշկական կենտրոնից ոստկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ողորկափող որսորդական հրացանից արձակված կրակոցից ձախ ուսագոտու հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրու բնակիչ 41-ամյա Արթուր Մաքսիմի Ցիցոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Քննության ընթացքում տուժածի փեսան ցուցմունք է տվել առ այն, որ տուժածի վրա պատահմամբ կրակել է իր 2 տարեկան երեխան: Հրացանն, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, պատկանել է Արթուր Ցիցոյանի փեսային: Ներկայում տարվում է քննություն՝ կատարվածի իրական հանգամանքները պարզելու համար: Նշենք, որ "Գյումրի" բժշկական կենտրոն տեղափոխված Արթուր Ցիցոյանը տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, ստանում է համապատասխան բուժում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում