A
A
Միքայել Մինասյանը անակնկալ ժամանել է կառավարություն (տեսանյութ)
Մինչ կառավարությունում լրագրողները սպասում էին նախարարներին, լրագրողներին է մոտենում անվտանգության աշխատակիցը եւ խնդրում ճանապարհը բացել։ Լրագրողների հարցին, թե ով է գալիս, աշխատակիցն ասել է՝ «չեմ ճանաչում»։ Այդ պահին կառավարության շենք է մտնում Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ «Ա1+»-ի այն հարցին, թե ինչ նպատակով է նա գտնվում կառավարության շենքում, վերջինս, բջջայինը ականջին, ժպտալով միայն պատասխանում է՝ «Բարեւ ձեզ» եւ արագ բարձրանում աստիճաններով։