«Մեզ հետեւում են, քանի որ իշխանության դեմ ենք խոսել» (տեսանյութ)
Վերջին 3 օրվա ընթացքում ծեծի է ենթարկվել 3 ազատամարտիկ։ Միջադեպերից հետո այսօր ազատամարտիկները հավաքվել էին՝որոշելու իրենց հետագա անելիքները։ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը միասին են եղել, երբ 10 երիտասարդ հարձակվել են նրանց վրա։ Ազատամարտիկները այս ամենում իշխանության ձեռագիրն են տեսնում։ Իրենց հետեւում են, քանի որ նրանք իշխանության դեմ են խոսել. «Թող իմանան՝ վախեցնել, ծնկի բերել հային անհնարա, վախեցնել ազատամարտիկին անհնարա, մենք մեր վախը վաղուց ենք կորցրել»,-ասում է Ռազմիկ Պետրոսյանը։ «Էս քաղաքական վիճակում Ադրբեջանը դիվերսանտներ է ուղարկում, իրանք էլ դիվերսանտ են ուղարկում ազատամարտիկներին ծեծելու՞, ի՞նչ են ուզում ասել»,- հարցնում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի վրա էլ իր տան դիմաց են հարձակվել։ Կրկին 10 երիտասարդ են եղել՝ դիմակավորված։ Ազատամարտիկը գանգուղեղային վնասվածքով ու դիմային ոսկորների կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութով