Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի գործի քննությանը օմբուդսմենը հետեւում է (տեսանյութ)

Հասարակություն
hakaharvac_1

Մարդու իրավունքների պաշտպանը բացասաբար է գնահատում լրագրողի նկատմամբ ցանկացած բռնությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Նրա ուշադրության կենտրոնում է նաեւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի հետ կապված միջադեպը, երբ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը խոչընդոտել էր նրա աշխատանքը`«Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս։ Այս գործով արդեն 3-րդ քննությունն է իրականացվում եւ Գլխավոր դատախազության հերթական միջնորդությունից հետո, նոր լրագրողը գործով ճանաչվել է տուժող։ «Այս գործին մենք հետեւում ենք եւ ուրախ կլինենք, որ հակասությունից ծնվեր իրականություն, այլ ոչ թե դառնար ուղղակի մենամարտեր առանձին կառույցների միջեւ»,- «Ա1+»-ին ասաց պարոն Անդրեասյանը՝ նկատի ունենալով Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ –ի միմյանց հակասող հայտարարություններն ու գործողությունները։ Միեւնույն ժամանակ օմբուդսմենը ուրախ է, որ կա իրավական գործընթաց եւ անհամաձայնություններ. «Երբ մի գծով բոլորը միաբերան պնդեին մի բան, որ ընդդեմ լրագրողի իրավունքների պաշտպանության էր , ես կմտահոգվեի»,- եզրափակեց Մարդու իրավունքների պաշտպանը ։