Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթում Երևանում ծնվել է 235 տղա և 177 աղջիկ

Հասարակություն
a1a7dbb8f6179d4ffc5366e2d1501c86

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38094 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4416 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 870 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա` 235 տղա և 177 աղջիկ: