Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնպա՞հ է Լեւոն Զուրաբյանի առաջարկած բանաձեւին

Քաղաքականություն
anserzh

Մեկնարկեց եռյակի երթը Ազատության հրապարակից դեպի ԵԽԽՎ գրասենյակ։ Բայց մինչ այդ ՀԱԿ փոխանախագահ Լեւոն Զուրաբյանն ընթերցեց հավաքի բանաձեւը, որում մասնավորապես ասվում է, որ Մարդու իրավունքները Հայաստանում սիստեմատիկաբար խախտվում են. «Մենք չենք հանդուրժում դա, առաջիկայում կներկայացնենք միջոցառումների եւ գործողությունների ծրագիրը, որով պետք է հասնենք ամբողջական իշխանափոխության՝ արտահերթ ընտրությունների միջոցով»։ Երբ թվարկվում էին մարդու իրավունքների խախտման ոլորտները, եւ քաղբանտարկյալների անունները, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղից բացականչում էր. «Բա Հոկտեմբերի 27-ը...բա Վոլոդյա Ավետիսյանը, Վարդան Պետրոսյանը...»։ Իսկ երբ Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց հավաքվածներին՝ համաձա՞յն եք նշված կետերին, Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց, քանի որ ինչպես մեզ հետ զրույցում նշեց, «բազմաթիվ հարցեր կային, որ ներառված չէին բանաձեւում, բայց ընդհանուր առմամբ համաձայն եմ  բանաձեւի հետ»։ havak